ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻԱԿ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ Է, ՈՐՆ ԱՐԴԵՆ ՈՒՆԻ ԱՇԽԱՐՀԻ ԵՐԵՔ ԱՌԱՋԱՏԱՐ ՎԱՐԿԱՆՇԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՇՆՈՐՀՎԱԾ ՎԱՐԿԱՆԻՇ
Հեղինակավոր ամերիկյան S&P Global Ratings վարկանշային կազմակերպությունը հոկտեմբերի 26 -ին «Արդշինբանկ» ՓԲԸ-ին շնորհել է «B+/B» երկարաժամկետ և կարճաժամկետ վարկանիշ՝ «կայուն» հեռանկարով: Բանկին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչը մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշն է:
S&P Global Ratings գործակալության կողմից տրված գնահատման մեջ շեշտվում է, այն փաստը, որ «Արդշինբանկ» ՓԲԸ-ն Հայաստանի ամենամեծ բանկն է ակտիվների մեծությամբ, որի ընդհանուր ակտիվները կազմում են 1,14 տրիլիոն դրամ և 2022 թվականի հունիսի 30-ի դրությամբ շուկայի մասնաբաժինը կազմում է 15.7%:
Միևնույն ժամանակ Արդշինբանկին շնորհված վարկանիշի «կայուն» հեռանկարը արտացոլում է S&P Global Ratings ընկերության այն տեսակետը, որ Արդշինբանկը ստացված շահույթով համալրել է կապիտալի պաշարները բուֆերներ ստեղծելու համար, ինչի արդյունքում առաջիկա 12-18 ամիսների ընթացքում կապահովի կապիտալի բավարարության համարժեք ցուցանիշներ։
Արդշինբանկը Հայաստանի միակ ընկերությունն է, որն արդեն ունի աշխարհի երեք առաջատար վարկանշային գործակալությունների կողմից շնորհված վարկանիշ (Standard & Poor's, Moody’s և Fitch):
Արդշինբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։