Հայաստանում և ԱՊՀ այլ երկրներում համատեղ հակաահաբեկչական զորավարժություններ են անցկացվել

ԱՊՀ յոթ երկրների տարածքում ամենամյա համատեղ հակաահաբեկչական զորավարժություն է անցկացվել։ Տեղեկությունը ՏԱՍՍ-ին հայտնել են ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի մամուլի բյուրոյից:

Կենտրոնի ղեկավար Եվգենի Սիսոևն այսօր Մոսկվայում Համագործակցության պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստ է անցկացրել:

Զորավարժություններն անցկացվել են 7 երկրների տարածքում (Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում, Ռուսաստանում, Տաջիկստանում և Ուզբեկստանում)՝ դրանց անվտանգության մարմինների մասնակցությամբ: Զորավարժության ընթացքում մշակվել են հատուկ ծառայությունների միջև միջպետական և միջգերատեսչական փոխգործակցության և տեղեկատվական փոխանակման մեխանիզմները, իրականացվել է ԱՊՀ պետությունների կրիտիկական ենթակառուցվածքների օբյեկտների հակաահաբեկչական պաշտպանության ստուգում:

Sputnik Արմենիա