Այդ չարիքն անպատասխան չի մնա. Իրանի նախագահը ցավակցել է զոհվածների հարազատներին

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ցավակցություն է հայտնել Շիրազ քաղաքում Շահչերաղ սրբավայրի վրա հարձակման ժամանակ զոհվածների ընտանիքներին:

«Ցավակցում եմ Իրանի ողջ ժողովրդին՝ ահաբեկչության հետևանքով սրբավայրում ուխտավորների նահատակության կապակցությամբ։ Այդ չարիքը հաստատ անպատասխան չի մնա։ Անվտանգության մարմինները կործանարար և ուսանելի պատասխան կտան այդ հարձակման ղեկավարներին», – ասված է Իրանի նախագահի Telegram-ալիքում հրապարակված հայտարարության մեջ:

Sputnik Արմենիա