Սի Ծինփին․ ՉԺՀ-ն և ԱՄՆ-ն պետք է ավելի շատ համագործակցեն աշխարհի կայունության համար

Չինաստանն ու ԱՄՆ–ն պետք է ուժեղացնեն փոխգործակցությունն ու համագործակցությունը` նպաստելով աշխարհում կայունության և որոշակիության մակարդակի բարձրացմանը։ Այս մասին հայտարարել է ՉԺՀ–ի նախագահ Սի Ծինփինը ամերիկա–չինական հարաբերությունների ազգային կոմիտեի ամենամյա ընթրիքի մասնակիցներին ուղղված շնորհավորական նամակում։

Նրա խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին` հղում անելով Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը։

Սի Ծինփինն ընդգծել է, որ աշխարհում այսօր անհանգիստ մթնոլորտ է ստեղծվել։

«Լինելով մեծ տերություններ` Չինաստանն ու ԱՄՆ պետք է ուժեղացնեն փոխգործակցությունն ու համագործակցությունը, ինչը թույլ կտա բարձրացնել աշխարհում կայունության ու որոշակիության մակարդակը և կնպաստի ամբողջ աշխարհում խաղաղությանն ու զարգացմանը», – ասել է նա։

Չինաստանի առաջնորդը նշել է, որ Պեկինը պատրաստ է ԱՄՆ–ի հետ աշխատելերկու տերությունների խաղաղ համագոյակցության ճիշտ ուղի գտնելու համար, համագոյակցություն, որը հիմնված է փոխադարձ հարգանքի և փոխշահավետ համագործակցության վրա։

Sputnik Արմենիա