Սիրիայի ԱԳՆ․ Ահաբեկչությունը դարձել է ԱՄՆ քաղաքականության հիմնական գործիք

Սիրիան խստագույնս դատապարտում է Իրանի Շիրազ քաղաքում Շահ Չերահի սրբավայրի վրա կատարված վախկոտ ահաբեկչությունը։ Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ այս հարձակումը ցույց է տալիս, որ ահաբեկչությունը դարձել է երկրներին ապակայունացնելու ԱՄՆ քաղաքականության հիմնական գործիքներից մեկը։

«Սիրիան խստագույնս դատապարտում է Շիրազում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչական գործողությունը, որի պատասխանատվությունը ստանձնել է ԴԱԻՇ-ը։ Այս ահաբեկչությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ահաբեկչությունը դարձել է երկրներին ապակայունացնելու և նրանցում խաղաղությունը խաթարելու ԱՄՆ քաղաքականության հիմնական գործիքներից մեկը։

Սիրիան վերահաստատում է համերաշխությունն ու լիակատար աջակցությունը Իրանին՝ այս վախկոտ ահաբեկչական հարձակման և դավադրության դեմ պայքարում»,-SANA-ն մեջբերում է Սիրիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունը։

News.am