2022-10-27 14:37
Լրատվական գործակալություններ
Իրանը 10 մգվտ հզորությամբ նոր միջուկային ռեակտոր է կառուցում
Իրանն այսօր Սպահան քաղաքում սկսել է 10 մգվտ հզորությամբ հետազոտական միջուկային նոր ռեակտորի կառուցումը։ Այս մասին հայտնում է Tasnim–ը։
Ռեակտորի կառուցման նախագծի բացման արարողությանը մասնակցել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին։
Նշվում է, որ նոր ռեակտորն ավազանային տիպի է։ Այն աշխատելու է 20%–անոց հարստացման թերթավոր վառելիքի հիման վրա և կիրառվելու բժշկության և արդյունաբերության մեջ օգտագործվող ռադիոիզոտոպների արտադրության, նեյտրոնային ճառագայթման բնագավառում հետազոտությունների զարգացման և միջուկային վառելիքի համար նյութերի փորձարկման նպատակով։
Գործակալության տվյալներով` ռեակտորի նախագծումն ու շինարարությունն իրականացնում են բացառապես իրանցի մասնագետները։
Sputnik Արմենիա