2022-10-27 18:28
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 10 զինծառայողի մարմին
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 10 զինծառայողի մարմին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ Պն մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Հավելյալ տեղեկությունները Թորոսյանը չհայտնեց` նշելով, որ դրանք պարզ կլինեն մարմինների փորձաքննությունից հետո միայն։
Ավելի վաղ որոշ Տելեգրամ-ալիքներում տեղեկություններ էին հայտնվել, որ դիերը փոխանցվել են ռուսական խաղաղապահ զորախմբի աջակցությամբ, Շուշիում, և նրանք սեպտեմբերի 12-13-ին ադրբեջանական զինված ուժերի սանձազերծած ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողներ են։
Նշենք, որ վերջին անգամ սեպտեմբերի 23–ին է Ադրբեջանը Հայաստանին հանձնել 6 հայ զինծառայողի դի։
Իսկ հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին էր վերադարձրել 17 գերիների։