ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԷԿԶՈՐՑԻԶՄԻ ՍԵԱՆՍ Է ՊԵՏՔ

Ամեն ինչ ընթանում է ըստ ծրագրի... Ըստ ազգի ինքնագիտակցության մեջ դիվական էության արմատավորման, նրա ողջախոհության վերջնական ոչնչացման, հասկացությունների և իրողությունների տոտալ խեղաթյուրման անգլո-թուրք-սորոսական համատեղ ծրագրի: Օվերտոնի պատուհանը գործողության մեջ…

Փաշինյանական գարշանքները պերսոնա նոն գրատա են հայտարարել Կոնստանտին Զատուլինին։ Արցախը Ադրբեջանի օրինական և ինքնիշխան տարածք ճանաչող տականքները մերժում են այն մարդու մուտքը Հայաստան, որը ռուսական իշխանության կողասրահներում զօրուգիշեր առաջ է մղում Մոսկվայի կողմից Ստեփանակերտի անկախության ճանաչման և Երևանի՝ որպես տարածաշրջանում Մոսկվայի միակ հուսալի դաշնակցի, կարգավիճակի ամրագրման գաղափարը։

Վախկոտները, որոնք ադրբեջանական ականջներին հաճոյանալու համար հայկական երկրորդ հանրապետությունն անվանում են բացառապես Լեռնային Ղարաբաղ, «Հայաստանում անցանկալի անձ» են հայտարարում այն մարդուն, որն ամենուր և միշտ նշում է հայերեն անունը՝ Արցախ, և ոչ այլ կերպ։

Գարեգին Նժդեհին «ֆաշիստական գաղափարախոս» անվանած դավաճանները Հայաստանի թշնամի են համարում այն մարդուն, որն ընդհարվել է ռուսական էլիտայի «ուռա-հայրենասեր սերուցքի» ուղիղ կեսի հետ՝ այն բանի համար, որ Ցեղակրոն գաղափարախոսության հիմնադրին ինքը ճանաչում է որպես Հայաստանի ազգային հերոս և ռազմաքաղաքական մեծ գործիչ։

Քարերով զինված մարտիմեկյան խուժադուժին հերոսներ հորջորջող սրիկաները հակահայկական գործչի պիտակ են փակցնում այն մարդու վրա, որը հայ ազգին կոչ է անում չուրանալ քաջարի տղաների հիշատակը, որոնք կյանք են տվել Հայաստանի և Արցախի համար…

Եվ ի՞նչ է մեղսագրվում Զատուլինին: Այն, որ նա, տեսեք-տեսեք, «միջամտում է Հայաստանի ներքին գործերին»։

Եվ դա պնդում են քաղաքական ոլորտի փողոցային քրջոտները, որոնց առջև ամեն օր պայմաններ է դնում իրենց նոր կուռք Էրդողանը, հրապարակավ նվաստացնում, իր խորհուրդներով լկտիաբար քիթը խոթում հայկական գործերի մեջ, որի ներկայացուցիչ Սերդար Քըլըչը բոլոր այս բացահայտ ծանակումներից հետո շուտով կայցելի Հայաստան, և փաշինյանական թափթփուկները Երևանում կդիմավորեն նրան թևատարած ու լայն ժպիտով... Եվ ողջ այդ արտառոց աբսուրդը, կատաղի ռուսատյացության այդ մոլեգնությունը խրախուսվում է հայ արևմտամետների շարքերում զանգվածաբար հավաքագրվող տգետ խառնամբոխի սատանայական շաբաշով...

Ամեն ինչ ընթանում է ըստ անգլո-թուրք-սորոսական ծրագրի։ Օվերտոնի պատուհանը գործողության մեջ…

Եվ ՀՀ քաղաքացիների ողջամիտ մնացած փոքրամասնության համար հարցն արդեն պետք է լինի ոչ միայն անվերապահ իշխանափոխության հարթությունում։ Հիրավի, այս պարագայում հույժ անհրաժեշտ է էկզորցիզմի զանգվածային և համապարփակ սեանս