Պենտագոնը 275 միլիոն դոլար արժողությամբ օգնության նոր փաթեթ կուղարկի Ուկրաինային

Պենտագոնը 275 միլիոն դոլար արժողությամբ օգնության նոր փաթեթ կուղարկի Ուկրաինային, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգխը, հաղորդում է «Ամերիկայի Ձայն»-ը։

«Նախարարությունը հայտարարում է Ուկրաինային 275 միլիոն դոլարի չափով անվտանգության աջակցության 24-րդ մասնաբաժնի հատկացման մասին՝ պաշտպանության ոլորտում կարիքները հոգալու համար», -ասել է նա։

Գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթը ներառում է հրթիռներ HIMARS-ի համար, հրետանային արկեր, հրետանային զենքեր, արբանյակային ալեհավաքներ։

News.am