ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԵՎ ՄԵԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԱՐՑԱԽԻ ՎԵՐԱԾՆՆԴԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)

Արցախի Հանրապետության խորհրդարանի քաղաքական բոլոր ուժերի նախաձեռնությամբ՝ այսօր՝ հոկտեմբերի 30-ին, մեկնարկել է արտահերթ նիստ:

 


Նիստն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվում է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, որտեղ միաժամանակ հրավիրված է մեծ հանրահավաք:

Նիստից հետո Ազգային ժողովը հայտարարություն կտարածի:

Նիստից հետո ելույթները կշարունակվեն Վերածննդի հրապարակում հրավիրված հանրահավաքում: Հանրահավաքին մասնակցում են ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, նախկին նախագահ Բակո Սահակյանը, Արցախի թեմի առաջնորդը, Ռուբեն Վարդանյանը և այլ պաշտոնյաներ:

Հանրահավաքին բացման խոսքով հանդես կգա Արցախի թեմի առաջնորդը:

Հանրահավաքին մեծ թվով քաղաքացիներ են մասնակցում: Ինչպես հայտնում է Ստեփանակերտում NEWS.am-ի թղթակիցը բնակիչները  փակել են խանութները, դեղատները և այլ սպասարկման օբյեկտները` հանրահավաքին մասնակցելու համար: