Գուտերեշը մտադիր է հասնել հացահատիկային գործարքին Ռուսաստանի մասնակցության վերականգնմանը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը «ակտիվ շփումներ է ունենում», որպեսզի հասնի ուկրաինական նավահանգիստներից սննդամթերքի արտահանման «Սևծովյան հացահատիկային նախաձեռնությանը» Ռուսաստանի մասնակցության վերականգնմանը, ասվում է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի մեկնաբանության մեջ։
«Գլխավոր քարտուղարը շարունակում է ինտենսիվ շփումներ ունենալ՝ ուղղված Սևծովյան հացահատիկային նախաձեռնությանը Ռուսաստանի մասնակցության կասեցման դադարեցմանը»,- ասել է Դյուժարիկը։
Նրա խոսքով, այդ շփումներն ուղղված են նաև Ուկրաինայից սննդամթերքի և պարարտանյութերի արտահանման խթանման նախաձեռնության վերսկսմանը և լիարժեք իրականացմանը, ինչպես նաև ռուսական արտադրանքի և պարարտանյութերի արտահանման համար մնացած խոչընդոտների վերացմանը։
Դյուժարիկի խոսքով՝ Գուտերեշը խորապես մտահոգված է «սևծովյան նախաձեռնության» շուրջ տիրող իրավիճակով։
News.am