2022-10-31 09:44
Լրատվական գործակալություններ
Արման Թաթոյան․ Ադրբեջանն Արցախի հետ չունի բնական, իրավական կամ որևէ այլ առնչություն
Ադրբեջանն Արցախի հետ չունի բնական, իրավական կամ որևէ այլ առնչություն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Ինքնորոշումն Արցախի բնիկ ժողովրդի` հայ ժողովրդի անբաժանելի մասի բնական իրավունքն է:
Ադրբեջանն Արցախի հետ չունի բնական, իրավական կամ որևէ այլ առնչություն:
Արցախի մեր եղբայրների ու քույրերի իրավունքները և անվտանգությունն ապահովող բնական ճանապարհը սա է»,- գրել է նա:
News.am