Հարավային Կորեայի նախագահը Սեուլի մի մասը աղետի գոտի է հայտարարել

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը Սեուլի Յոնսանի քաղաքապետարանը աղետի հատուկ գոտի է հայտարարել այն բանից հետո, երբ հրմշտոցի հետևանքով 153 մարդ է զոհվել, հայտնում է Yonhap News գործակալությունը։

Օրենքների համաձայն՝ շրջանը որպես աղետի գոտի ճանաչելը Կորեայի Հանրապետության իշխանություններին թույլ կտա պարզեցված սխեմայով օգնություն ցուցաբերել տուժածներին։

Վերջին տվյալներով՝ միջադեպի հետևանքով զոհվել է 153 մարդ, այդ թվում՝ 22 օտարերկրացի, որոնց թվում՝ չորս ռուսաստանցի կին։ 82 մարդ վիրավորվել է։

Միջադեպից հետո ոստիկանությունն ավելի քան 3500 անհետ կորածների մասին հաղորդում է ստացել։

Յուն Սոկ Յոլը համազգային սուգ է հայտարարել, իսկ Հելոուինի տոնակատարությունները երկրում չեղարկվել են։ Նա նաև այցելել է դեպքի վայր։ Սեուլի քաղաքապետ Օ Սե Հունն ընդհատել է իր այցը Նիդեռլանդներ:

Կորեայի Հանրապետության ղեկավարի հանձնարարությամբ Սեուլի կենտրոնում սգո սեղան կտեղադրվի, հայտարարել է վարչապետ Հան Դակ Սուն։

News.am