2022-10-31 09:46
Լրատվական գործակալություններ
Հնդկաստանում կամուրջ է փլվել. զոհերի թիվը հասել է 90-ի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հնդկաստանի Գուջարաթ նահանգում կամրջի փլուզման հետևանքով առնվազն 91 մարդ է զոհվել, հայտնում է NDTV հեռուստաալիքը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին 60 զոհի մասին։
Մորբի քաղաքի մոտակայքում գտնվող Մաչհու ամբարտակի վրա ավելի քան 140 տարի առաջ կառուցված կամուրջը փակվել էր վերջին երկու տարում: Այն կրկին բացվել է ընդամենը չորս օր առաջ՝ վերանորոգումից հետո: Ինչպես հաղորդում է Odisha TV-ն, փլուզման պահին կամրջի վրա եղել է ավելի քան 500 մարդ, այդ թվում՝ երեխաներ: Հաղորդվել է նաև, որ ավելի քան 350 մարդ դրանից հետո հայտնվել է ջրում։
News.am