2022-10-31 13:32
Լրատվական գործակալություններ
142 նոր դեպք, 3 մահ` մեկ շաբաթում. կորոնավիրուսի դինամիկան Հայաստանում
Անցած շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի հետևանքով 3 մարդ է մահացել։
Հոկտեմբերի 24-30-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում կորոնավիրուսի 142 նոր դեպք է գրանցվել, տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Նախորդ շաբաթ կորոնովիրուսի հետևանքով մահացել է 3 մարդ (ընդհանուր՝ 8 709)։ Այս պահին կորոնավիրուսի դեմ 373 անձ է բուժում ստանում։
Բացի այդ, առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջապես պատվաստված է 1 028 088 քաղաքացի։ Առաջին դեղաչափով պատվաստվել է 1 152 270 անձ, իսկ ընդհանուր պատվաստումների թիվը 2 267 018 է։ Քաղաքացիները շարունակում են նաև կորոնավիրուսի դեմ պատվաստման բուստեր դեղաչափ ստանալ. նրանց թիվը 80 890 է։