Եթե անհրաժեշտ լինի, երկրի սահմանադրական կարգը վերականգնելու խնդիր կա դրված

Մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ խաղաղության պայմանագիր կոչվածը չստորագրվի, բայց եթե, Աստված մի արասցե, հանկարծ ստորագրվի, դրանից հետո կա վավերացման գործընթաց՝ խորհրդարան, ՍԴ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, մամուլի ասուլիսում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Ես հստակ ասում եմ, որ Արցախի հարցով որևէ փաստաթուղթ, որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը, հակասահմանադրական է: Ոտնատակ անել Անկախության հռչակագիրը, դա թշնամու կողքն անցնել է: Այո, եթե անհրաժեշտ լինի, երկրի սահմանադրական կարգը վերականգնելու խնդիր կա դրված:

Այսդինքն եթե անհրաժեշտ լինի այդ օրակարգով գնալ խորհրդարան, մենք այդտեղ խնդիր չունենք, կարևորը նպատակն է, արդյունավետությունն է»,-ասաց Սաղաթելյանը՝ հավելելով, որ եթե այդ փաստաթուղթը չվավերացվի ԱԺ-ի կողմից, այն առոչինչ է:

News.am