ՀՀ ՊՆ․ Հակառակորդը փորձում է կրակոցներով կանխել ինժեներական աշխատանքները

Հակառակորդը փորձում է կրակոցներով կանխել մեր կողմից իրականացվող ինժեներական աշխատանքները։ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։

«Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներ հիմնականում գրանցվում են արևելյան ուղղությամբ` Կուտականի, Կախակնի, Սոթքի, Ջերմուկի ուղղությամբ։ Ներկա դրությամբ իրադրությունը հայ–ադրբեջանական սահմանի արևելյան, հարավարևելյան հատվածում հարաբերականորեն հանգիստ է։ Սակայն առհասարակ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտում է ինչպես նպատակային, այնպես էլ անկանոն ձևով»,–ասաց Ասրյանը։

Նրա խոսքով` այս պահին մեծածավալ ինժեներական աշխատանքներ են արվում։

Sputnik Արմենիա