Սոչիում մեկնարկել են Վլադիմիր Պուտինի և Ալիևի բանակցությունները

Սոչիում մեկնարկել են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի բանակցությունները, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Նշենք, որ մինչ այդ կայացել է Պուտինի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որը տեղի է ունեցել ինչպես ընդլայնված կազմով, այնպես էլ տետ-ա-տետ՝ ընդհանուր առմամբ մոտ երկու ժամ տևողությամբ։

Ալիևի հետ բանակցություններից հետո նախատեսվում են եռակողմ բանակցություններ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև։

News.am