Ալեն Սիմոնյանю Կարծում եմ՝ հայտարարություն կլինի

Սոչիի հանդիպման արդյունքում հայտարարություն է սպասվում խորհրդարանում Factor.am-ի հարցին ի պատասխան հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Այո՛, կարծում եմ՝ հայտարարություն կլինի, որովհետև այդպիսի միջոցառումները մշտապես ավարտվում են ինչ-որ հայտարարությամբ, եթե հայտարարություն չլինի, դա կնշանակի, որ Ռուսաստանի կազմակերպած հանդիպումը չստացվեց։

Ապագա հնարավոր փաստաթուղթ այս ամբողջ գործընթացի մեջ, որ կարող է լինել, դա կարող է լինել միայն խաղաղության պայմանագրի ինչ-որ տարբերակ, որը հիմնված կլինի տարածքային ամբողջականության վրա՝ միջազգային բոլոր նորմերի հիման վրա․․․ Դեռևս որևէ փաստաթուղթ չկա»,- նշեց Սիմոնյանը։

ԱԺ նախագահի խոսքով՝ ՀՀ-ն պատրաստ է ամեն ինչ անել ՀՀ և Արցախի ժողովրդի անվտանգության համար «Հայտնի խոսք կա, ասում են՝ ես պատրաստ եմ նույնիսկ սատանայի հետ պայմանագիր կնքել, միայն թե Արցախի և ՀՀ ժողովուրդն ավտանգ լինի, մեր սահմաններն անվտանգ լինեն»։

Հիշեցնենք, Ռուսական կողմի նախաձեռնությամբ այսօր Սոչիում սպասվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Հայաստանի վարչապետն արդեն Սոչիում է։ Մինչ եռակողմը հանդիպումը Պուտինը առանձին հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ: