2022-10-31 19:55
Լրատվական գործակալություններ
Ասրյան․ Հակառակորդը չի թույլատրում մտնել այն տարածք, որտեղ ԱԹՍ-ով դիտարկել և դիակ ենք գտել
Ադրբեջանական կողմը մինչ օրս չի թույլատրում, որ սեպտեմբեր 13–ի ագրեսիայի հայկական կողմի զոհերի մարմինները դուրս բերեն։ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց զինված ուժերի ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը։
«Դիերը դուրս բերելու համար համապատասխան աշխատանքներ են արել մեր ԱԱԾ–ն, կառավարությունը, ՊՆ–ն։ Սակայն կարող եմ փաստել, որ Ադրբեջանի կողմից չկա թույլտվություն դիերը դուրս բերելու համար»,–ասաց Ասրյանը։
Հարցին, թե ճի՞շտ են լուրերը, որ կան դիեր, որոնք տեսանելի են հայկական կողմից, սակայն դրանք նույնպես դուրս բերել չեն թողնում` Ասրյանը պատասխանեց.
«Կա փաստ. Կուտականի ուղղությամբ մեր ԱԹՍ–ով դիտարկել ենք և պարզել` հակառակորդի դիրքի մատույցներում մեկ դիակ կա։ Սակայն այնտեղ մտնելու թույլտվություն դեռևս հակառակորդը չի տալիս»։
Sputnik Արմենիա