Կոպիրկին․ Արցախի կարգավիճակի հարցը հաջորդ սերունդների համար է
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը արժե թողնել հաջորդ սերունդներին, երբ պայմաններ կստեղծվեն բոլոր կողմերի համար ընդունելի արդար որոշման համար։ Այս մասին «Պրիմակովյան ընթերցումների» շրջանակում լրագրողների հետ զրույցում պատասխանելով Ռուսաստանի դիրքորոշման մասին հարցին, ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Դեսպանը նշել է, որ ՌԴ ղեկավարությունը բազմիցս հայտարարել է այս մասին։
«Կարգավորման ողջ համալիրը պետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունների արդյունք», – ասել է ՌԴ դիվանագետը։
Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին և դրա դրույթներին, դեսպանը կարծում է , որ դատելով Սոչիի հանդիպման արդյունքներից, կան հարցեր, որոնք դեռ համաձայնեցնել չի հաջողվում։ Սակայն այդ հարցերի շուրջ աշխատանքը կշարունակվի։
Sputnik Արմենիա