2022-11-01 16:38
Լրատվական գործակալություններ
ԱՄՆ Սենատում Հարավային Կովկասի հարցով լսումներ կանցկացվեն
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում նոյեմբերի 16-ին լսումներ կանցկացվեն, որոնց ընթացքում կգնահատվի Վաշինգտոնի քաղաքականությունը Հարավային Կովկասում։
Լսումներին ելույթ կունենան ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Քարեն Դոնֆրիդը և ԱՄՆ Պետդեպարտամենտի կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիքերը։ Հանդիպումը կհեռարձակվի առցանց ձևաչափով։
News.am