2022-11-02 11:13
Լրատվական գործակալություններ
«Israir Airlines»-ը սկսել է Թել Ավիվ-Երևան-Թել Ավիվ թռիչքներ իրականացնել
«Israir Airlines» ավիաընկերությունը նոյեմբերի 1-ից սկսել է Թել Ավիվ–Երևան–Թել Ավիվ երթուղով չվերթեր իրականացնել։ Տեղեկությունը հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ն։
Չվերթերը կիրականցվեն շաբաթական մեկ անգամ՝ յուրաքանչյուր երեքշաբթի:
Ավիատոմսերի վերաբերյալ տեղեկություններ կարելի է ստանալ ընկերության կայքում և տեղական տուրիստական գործակալություններում։
Sputnik Արմենիա