Պետդեպարտամենտ․ ԱՄՆ-ը կնպաստի Երևանի և Բաքվի միջև բանակցություններին

ԱՄՆ-ը կնպաստի Երևանի և Բաքվի միջև բանակցություններին։ Այս մասին հայտարարել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը կողմնակից է խաղաղության հաստատմանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունների անցկացմանը։ Մենք կարծում ենք, որ ուղիղ երկխոսությունը խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու բանալին է, որին ձգտում են երկու երկրները։ Այսպիսով, մենք կշարունակենք  փոխգործակցությունը հաջորդ ամիսներին, որպեսզի նպաստենք Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին՝ երկկողմ հիմքի վրա, գործընկերների հետ միասին, ինչպես նաև բազմակողմ կազմակերպությունների շրջանակում... Մենք կանենք այն, ինչը համարում ենք ամենաօգտակարը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու համար»,- նշել է նա։

News.am