«Ъ»․ ԸՆԹՐԻՔ ՍՈՉԻՈՒՄ․ ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒ ԱԼԻԵՎԸ ՈՐՈՇԵԼ ԵՆ ՉԲԱԺԱՆՎԵԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ (ԹԵԵՎ ԿԱՐՈՂ ԷԻՆ)

Հոկտեմբերի 31-ին Սոչիում՝ «Ռուս» պանսիոնատում, հանդիպեցին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները։ «Ъ»-ի հատուկ թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը նշում է, որ հանդիպմանն ավելիին չհասան, քան կարող էին:

«Առավոտյան Սոչիի երկինքը խոժոռվեց, անձրև տեղաց ինչպես Մոսկվայում, բայց այստեղ արդեն +12 ջերմաստիճանի պայմաններում։ Քաղաքը կարծես մռայլվեց այս եղանակից, իսկ առավոտը կարծես մթնեց, և անմիջապես տպավորություն ստեղծվեց, որ ամեն ինչ սխալ է ընթանում։ Բայց բավական է դիտել ինչ-որ տեսանյութ առավոտյան Մոսկվայից, անմիջապես Սոչիում գտնվողների հոգիները թեթևանում են, պայծառանում և գլխավորը՝ ջերմանում:

Այդ օրը պետք է թեթևանային նաև արևոտ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արևոտ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հոգիները։ Նրանք ժամանեցին Սոչի՝ մասնակցելու եռակողմ բանակցություններին։

Նրանց պատվիրակությունները տարբեր կերպ էին դասավորված։ Վարչապետ Փաշինյանի պատվիրակությունը չափազանց կոմպակտ էր (ըստ երևույթին, նա ամեն ինչում առաջին հերթին հույսը իր վրա է դնում: Գուցե դրանի՞ց են խնդիրները)։ Նույնիսկ լրագրողները երեք հոգի էին։ Միայն անձնական մամուլ՝ լուսանկարիչ, օպերատոր և ձայնային օպերատոր։ Ինչու է անհրաժեշտ ձայնային օպերատորը նման իրավիճակում, պարզ չէ։ Միևնույն է, արձանագրային մասի ձայնը տրամադրում են ռուս մասնագետները, իսկ մնացածը անձայն պատկեր է:

Ադրբեջանական պատվիրակությունը բաղկացած էր 14 լրագրողից, և դա ռուսական և ադրբեջանական մամուլի ծառայությունների փոխզիջման արդյունք էր: Նրանց կազմը կրճատվել էր: Ադրբեջանցիներն ավելին էին պահանջում: Հենց այդպես էլ հաղթում են պատերազմում, այդ թվում տեղեկատվական:

Նիկոլ Փաշինյանը սրանից երեք օր առաջ հրավիրել էր ՀԱՊԿ խորհրդի հանդիպում՝ ԼՂ հարցով: Ինչպես գիտեք, Հայաստանը՝ ի տարբերություն Ադրբեջանի, ՀԱՊԿ անդամ է։ Բայց նրա բոլոր ջանքերն այս ուղղությամբ տապալվեցին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունից հետո։ Ալեքսանդր Լուկաշենկոն հրապարակավ նախատեց Նիկոլ Փաշինյանին։

- Դուք մեր առաջ երկու հարց եք դրել: Առաջինը. Իրադարձությունների գնահատական և ՀԱՊԿ դիրքորոշում: Դուք պահանջել եք հստակեցնել մեր դիրքորոշումը: Ի՞նչ է՝ չգիտե՞ք մեր դիրքորոշումը»,-վրդովված բացականչեց Լուկաշենկոն՝ իր գրասենյակում կլոր սեղանի շուրջ նստած (հանդիպումը կայացել է տեսահամաժողովի ձևաչափով)։

«Մենք ցանկանում ենք, որ հարևան երկրների միջև հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով»,-հավելեց Լուկաշենկոն։

Նիկոլ Փաշինյանն, իհարկե, մտահղացել էր իր կողմը գրավել ՀԱՊԿ բոլոր երկրներին։ Ի վերջո, կա ՀԱՊԿ կանոնադրություն։ Կա Ղազախստանի հետ կապված պատմությունը, երբ բոլորը վեր կացան, մի գիշերում հավաքվեցին և գնացին․․․

Եվ նույնիսկ հայկական վաշտը․․․Բայց հիմա ամեն ինչ այլ է»:

Բելառուսի նախագահը շարունակեց նախատել իր գործընկերոջը՝ «Երկրորդ հարցը՝ տվեք Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման ճանապարհային քարտեզը»։ Ի՞նչ «ճանապարհային քարտեզ»։ Ես ձեզ անմիջապես կպատասխանեմ։ Նստեք Իլհամ Ալիևի հետ, եթե պետք է, խնդրեք Ռուսաստանի նախագահին և որոշում կայացրեք։ Եթե ​​այսօր չընդունեք դա, ավելի վատ կլինի, դուք ինքներդ դա հասկանում եք, մեզ պետք չէ այս հակամարտությունը: Դուք երկու հարց եք բարձրացրել, որոնք ավելի քան տարօրինակ են»:

Լուկաշենկոն, ըստ էության, երկրորդեց ՌԴ նախագահ Պուտինին, որը Վալդայի ակումբում ավելի մարդասիրական ձևով մեկնաբանեց Հայաստանի դիրքորոշումը՝ խոսելով ԼՂ հակամարտության սկզբի մասին: Պուտինն ասաց, որ այդ ժամանակ Հայաստանը կարող էր ավելի քիչ կորցնել, քան հետո կորցրեց:

Լուկաշենկով առաջին անգամ չէ, որ խոսում է այն մասին, ինչի մասին Պուտինը ստիպված է լռել: Շատ հետաքրքիր է, որ Լուկաշենկոն դառնում է Պուտինի ձայնը։ Ավելի ճիշտ՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի արտաքին ձայնը դառնում է Վլադիմիր Պուտինի ներքինի ձայնը։

«Եթե հասնեք համաձայնեցման , ես կաջակցեմ։ Ես արդեն ընկերական տոնով ասում եմ՝ տղերք, ինչո՞ւ եք կռվում այս երկու հազար կիլոմետր բարձրության վրա գտնվող սարերում։ 300 մարդ սպանվեց այնտեղ, որտեղ մարդիկ չեն ապրում։ Աց։ Երեք հարյուր մարդ մահացավ այնտեղ, որտեղ մարդիկ չեն ապրում, որտեղ նույնիսկ այծեր չկան»։

Նիկոլ Փաշինյանին պարզ դարձավ, որ ՀԱՊԿ-ն իրեն չի օգնի․․․ Լուկաշենկոն հնարավորինս պարզ բացատրեց՝ «Սրանք մեր երկու բարեկամ երկրներն են։ Ավելին, մենք Ադրբեջանի հետ միասին ԱՊՀ անդամ ենք։ Մենք շատ սերտ կապեր ունենք․․․»։

Ալեքսանդր Լուկաշենկոն, ինչպես միշտ, իրեն չափազանց շատ բան է թույլ տվել ՀԱՊԿ ղեկավարների հանդիպմանը «Ադրբեջանն այսօր գլխավորում է բացարձակապես մեր մարդը՝ Իլհամ Ալիևը։ ի՞նչ է լինելու վաղը։ Նա հավերժ չէ։ Եվ այս սուր հարցերին իսկապես հիմա պետք է անդրադառնալ։ Ով կանգնի Ադրբեջանի թիկունքին...Ասում են՝ Թուրքիան... Սա քաղաքականություն է»։

Փաշինյանն ի վերջո հասկացավ, որ Սոչիում պետք է կռվի, այսինքն՝ բանակցի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ առանց ՀԱՊԿ-ի օգնության։

Հատկապես հաշվի առնելով, որ պարոն Պուտինը ողջ ընթացքում լռում էր, այսինքն՝ ամբողջությամբ համաձայն էր Լուկաշենկոյի հետ։

Սոչիի համաժողովն սկսվեց Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների երկկողմ հանդիպումից։ «Ներողություն աշնանային եղանակի համար»,-ասաց Պուտինը, ինչը զարմանալի է, քանի որ սովորաբար նա նման բան չի անում։ Առավել ևս, ներողություն խնդրել այլոց սխալների համար․․․ «Բայց ոչինչ չես կարող անել, աշունը մնում է աշուն։ Նա մեկ րոպեում երկու անգամ հիշեցրեց, որ հանդիպումը կազմակերպվել է պարոն Փաշինյանի առաջարկով։ «Բոլորովին վերջերս Ձեր նախաձեռնությամբ տեղի ունեցած ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների առցանց հանդիպումը։ Այս կոնֆլիկտը արդեն տասնամյակներ շարունակվում է, ուստի պետք է ինչ-որ կերպ ավարտել այն»,-նշեց Պուտինը։

Պարոն Փաշինյանը կարդում էր թղթից։ Նա կարող է ժամերով կանգ չառնել։ Սակայն հենց այսօր նա վախեցավ, որ ինչ-որ ավելորդ բան չասի։ Եվ նրա խոսքը տպավորություն թողեց։

«Անցած շաբաթ Վալդայ բանավեճերի ակումբում Դուք անդրադարձաք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին՝ պնդելով, որ աջակցում եք այն սկզբունքներին, որոնց օգտին հանդես կգա հայկական կողմը»,-ասաց Փաշինյանը։

Փաշինյանը, իհարկե, չմանրամասնեց, որ ՌԴ նախագահն այդ մասին խոսել է գրեթե հեգնանքով։ Նա այդ ժամանակ հիշեցրել է, որ Հայաստանը կարող էր ստանալ ԼՂ երկու խոշոր շրջան, եթե համաձայներ այդ պայմանի հետ Ադրբեջանի հետ բախման սկզբից։ Սակայն Ռուսաստանն այդ ժամանակ աջակցում էր Հայաստանի ազատ ընտրությանը՝ հրաժարվելով իրադարձությունների նման զարգացումից, և հիմա ևս աջակցում է։

Ակնարկն այն էր, որ Հայաստանը կարող է կորցնել ԼՂ մնացած հատվածը։

«Մեզ համար ընդունելի են այն մոտեցումները, որոնք առաջարկվում են»,-ասաց Փաշինյանը՝ հղում անելով եռակողմ համաձայնագրին։ «Հուսով եմ՝ Դուք կողմ եք, որ հղում արվի այս փաստաթղթին այսօրվա եռակողմ հայտարարության տեքստում․․․Հայաստանը հուսով է, որ ռուսական կողմը կաջակցի»,-նշեց նա։

Մի կողմից, Փաշինյանը երկիմաստորեն ճնշում գործադրեց իր ռուս գործընկերոջ վրա, և դա տարօրինակ էր եթե նա ուզում էր ինչ-որ բանի հասնել, չպետք է խոսեր վերջնագրով և թելադրեր, թե ինչին պետք է աջակցի Ռուսաստանը։

Մյուս կողմից, Փաշինյանն իր խոսքում շփոթվեց։ Նախ նա ասաց, որ խոսքը փաստաթղթի հենց ռուսական տարբերակի նախագծի մասին է, ապա պնդեց, որ պնդեց, որ վստահ չէ, որ Ռուսաստանն աջակցում է դրան, այսինքն՝ իր տարբերակին «Ուզում եմ նշել, որ սա որևէ կերպ չի հակասում այն համաձայնություններին, որոնք ձեռք են բերվել Պրահայում այս տարվա հոկտեմբերի 6-ին ( այսինքն՝ առանց Ռուսաստանի մասնակցության)։ Այդ ժամանակ ես հղում եմ կատարել այդ թվում ԼՂ հարցով հայտարարությանը»։

Սա, իհարկե, նա ասաց, որպեսզի Վլադիմիր Պուտինը չխանդի Փարիզյան բանակցությունների հանդեպ։ ՀՀ վարչապետի գավառական «խորամանկությունը» գոհացրեց։

Նա հավելեց, որ այս տարվա սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա է սանձազերծել Հայաստանի դեմ և օկուպացրել նոր տարածքներ։

«Մեզ համար շատ կարևոր է Ռուսաստանի Դաշնության հստակ դիրքորոշումը՝ 2021 թվականի մայիսի 11-ի դրությամբ ադրբեջանական զորքերը դիրքեր դուրս բերելու անհրաժեշտության մասին ձևակերպմամբ։

Իլհամ Ալիևն ասելիք ունեցող մարդու տպավորություն է թողել։ Գոնե նրանով, որ նա լակոնիկ է գտնվել։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը համեմատաբար վերջերս առաջ քաշեց հինգ հիմնական սկզբունքներ, որոնց հիման վրա պետք է կարգավորվեն հարաբերությունները Ադրբեջանի և Հայաստանի միջև (ըստ երևույթին, սա խաղաղության պայմանագրի ադրբեջանական տարբերակն է):

Ալիևի խոսքով՝ Ղարաբաղյան հակամարտությունն արդեն պատմություն է, այն լուծվել է երկու տարի առաջ«Այս համատեքստում գործնականում քննարկելու բան չկա։ Իսկ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորումը շատ լուրջ քայլեր պահանջող ձևաչափ է»։

Այո, այդպես են խոսում հաղթողները։ Ավելին, հնարավոր է, որ Ադրբեջանի նախագահը նույնիսկ չքննարկի խաղաղության պայմանագիրը, քանի որ, ինչպես ինքն է ասում, իր համար բվարար է այն, ինչ արդեն տեղի է ունեցել: Իսկ տեղի ունեցածը նրա համար պատմություն է, ինչպես ինքն էր ասում։

Քանի դեռ ընթանում էին Պուտին-Ալիև բանակցությունները, Հայաստանի վարչապետը հեռացավ պանսիոնատից հանգստանալու, ապա կարելի է ասել բոլորի համար աննկատ վերադարձավ։ Եվ մինչ լրագրողները սպասում էին, թե երբ են ավարտվելու Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցությունները, իրականում ընթանում էին եռակողմ բանակցությունները:

Եռակողմ բանակցությունները որևէ հատուկ ելքով չէին կարող ավարտվել։ Երկկողմ հանդիպումներից հետո արդեն պարզ դարձավ, որ դեռ ի վիճակի չեն պայմանավորվել ոչ միայն խաղաղության պայմանագրի, այլ Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատման սկզբունքների մասին։

Ընդունված հայտարարությունից հետևում է, որ Հայաստանին և Ադրբեջանին հաշտեցնելու գործընթացը կարող են շարունակվել ոչ միայն Պրահայում, այլև Սոչիում:

Սակայն հետաքրքիրն այն է, որ այս ամենից հետո, գրեթե գիշերը, նրանք երեքով նաև ընթրել են: Այսինքն Փաշինյանն ու Ալիևը որոշեցին բանակցություններից հետո չբաժանվել (թեև կարող էին դա անել հանդիպումից հետո) և գնալ ընթրելու»։

News.am