2022-11-02 11:49
Լրատվական գործակալություններ
Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամները կհանդիպեն վաղը
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամները փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցեն սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների երրորդ նիստին:
Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։
Aysor.am