ԶԱՀ-ը հոկտեմբերի 13-31-ը հատուցում է տրամադրել 102 նոր շահառուի

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը (ԶԱՀ) տեղեկացնում է, որ հոկտեմբերի 13-31-ը նոր հատուցումներ է տրամադրել 102 զոհված, անհայտ բացակայող ճանաչված կամ զինհաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների դեպքերով, որոնցից 93-ը՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակման և դրանից հետո տեղի ունեցած զարգացումների հետևանքով։

Այսպիսով, նոյեմբերի 2-ի դրությամբ ԶԱՀ շահառուների ընդհանուր թիվը 4 957 է։ Հիմնադրամն այդ դեպքերի մասով կատարել է 674 միլիարդ դրամի հատուցում։

Hetq.am