«Ժողովուրդ»․ ՄԻՔԱՅԵԼ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ ԴԵՄ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՈՎ ԱՌԵՐԵՍՈՒՄՆԵՐ ԵՆ ՍԿՍՎԵԼ

Գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրեական վարույթով առերեսումների շարք է սկսվել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Նախաքննական մարմինը Արցախի պաշտպանական բանակի հրամանատարների և այլ անձանց է հրավիրում հարցաքննության, առերեսում ՊԲ նախկին հրամանատարի հետ:

«Նկատենք, որ սովորաբար առերեսումներ են իրականացվում այն ժամանակ, երբ քրեական վարույթով հակասություններ են առաջանում գործով անցնող անձանց ցուցմունքներում: Դա է պատճառը, որ քննիչը Միքայել Արզումանյանին և գործով անցնող այլ անձանց նստեցրել է դեմ-դիմաց ու կոնկրետ հարցադրումներ արել»,–գրել է թերթը:

Ի դեպ, մինչև Արզումանյանին մեղադրանք առաջադրելը վկայի կարգավիճակով հարցաքննվել է նաև ԱԺ պատգամավոր, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Sputnik Արմենիա