Լեհաստանը սկսեց փշալարերով ցանկապատվել Ռուսաստանից
Լեհաստանի փոխվարչապետ և պաշտպանության նախարարության ղեկավար Մարիուշ Բլաշչակը հայտարարել է, որ իր երկիրը սկսել է փշալարերով ցանկապատ կառուցել Ռուսաստանի հետ սահմանին։ Նրա խոսքերը մեջբերել է «Սվոբոդնայա պրեսսա» կայքը:
Նրա խոսքով՝ Լեհաստանն ու Ռուսաստանը կբաժանվեն երեք մետրանոց փշալարերի երեք պարիսպներով, յուրաքանչյուրը՝ 2,5 մետր բարձրությամբ ։
Argumenti.ru-ն գրում է, որ Բլաշչակը նշել է, որ ցանկապատի կառուցումը պայմանավորված է նրանով, որ Կալինինգրադի օդանավակայանը սկսել է թռիչքներ ընդունել Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից, և Վարշավայում կարծում են, որ անհրաժեշտ է ուժեղացնել սահմանային անվտանգությունը։
Ավելի վաղ Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ Ռուսաստանը պետք է փոխհատուցի Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ պատճառված «վնասը»։
Panorama.am