Պատրուշևը երկկողմ հանդիպումներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի գործընկերների հետ

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Մոսկվայում երկկողմ հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի գործընկերների հետ, ի թիվս այլ հարցերի քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունը:

Բանակցությունները կայացել են Ռուսաստանի մայրաքաղաքում ընթացող ԱՊՀ անվտանգության խորհուրդների քարտուղարների 10-րդ ամենամյա հանդիպման շրջանակում։

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ քննարկվել է ռուս-հայկական համագործակցությանը ազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի լայն շրջանակում, ինչպես նաև ՀԱՊԿ շրջանակում փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Իսկ ադրբեջանցի գործընկեր Ռամիլ Ուսուբովի հետ քննարկվել են տարածաշրջանում անվտանգության մի շարք հարցեր, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության և ահաբեկչությանը հակազդելու ոլորտում ռուս-ադրբեջանական փոխգործակցության հետագա միջոցառումները:

Sputnik Արմենիա