2022-11-04 09:26
Լրատվական գործակալություններ
ՀՀ ՊՆ․ Ադրբեջանի տարածած հաղորդագրությունը հերթական ապատեղեկատվությունն է
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր նոյեմբերի 3-ին՝ ժամը 20:15-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Ժամը 21:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է: