2022-11-04 11:19
Լրատվական գործակալություններ
Wizz Air ընկերությունը գործարկել է Վենետիկ-Երևան-Վենետիկ չվերթներ
Wizz Air ավիաընկերությունը հայտարարել է Վենետիկի և Երևանի միջև նոր չվերթների գործարկման մասին։ Այս մասին տեղեկացրել է ավիաընկերության մամուլի ծառայությունը։
Թռիչքներն իրականացվելու են 2023թ. հունվարի 12-ից, շաբաթը երկու անգամ՝ հինգշաբթի և շաբաթ օրերին։
Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերից ավիաընկերությունը կատարում է չվերթներ Հռոմ-Երևան-Հռոմ ուղղությամբ։
News.am