2022-11-04 12:31
Լրատվական գործակալություններ
0
«Իրավունք». ՄԻՔԱՅԵԼ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ՈՒՇԱԳՐԱՎ ՇՐՋԱԴԱՐՁ Է ՍՊԱՍՎՈՒՄ. ՆԱ ՈՐՈՇԵԼ Է ՉԽՆԱՅԵԼ ՈՉ ՄԵԿԻՆ
«Իրավունք» թերթը գրում է. «ՊԲ նախկին նախարար Միքայել Արզումանյանի գործով առաջիկայում լուրջ շրջադարձեր են սպասվում, որի արդյունքում Շուշին հանձնելու մեջ կասկածյալների ցանկը կլայնանա: Մասնավորապես, շրջանառվող լուրերի համաձայն, չի բացառվում, որ Շուշիի գործով անցնի նաև Սեյրան Օհանյանը, ով, ի դեպ, վերջիններից մեկն է, ով լքել է բերդաքաղաքը:
Ընդ որում, «չար լեզուները» շշնջում են, որ Արզումանյանը որոշել է չխնայել իր վաղեմի մարտական ընկերներից և ոչ մեկին, այդ թվում՝ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին, ում հանդեպ ամենաշատն է «լցված» Արզումանյանը»: