ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել

Նոյեմբերի 5-ին Երևանում կայանալիք հանրահավաքից առաջ Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել:

«Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ 2022 թվականի նոյեմբերի 5-ին, ժամը 15:00-ի սահմաններում, Ֆրանսիական հրապարակում ցույց է սպասվում, որին հնարավոր է հաջորդի երթ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հայտարարության համաձայն՝ ցույցերը կարող են դառնալ «անկանխատեսելի», և «մասնակիցները կարող են ցանկացած պահի փոխել ուղղությունը՝ նոր խոչընդոտներ ստեղծելով մարդկանց շարժման և տեղաշարժի համար», - նշված է դեսպանատան տարածած հայտարարության մեջ, որում շեշտվում է. «Նույնիսկ խաղաղ ցույցերը կարող են առճակատման վերածվել և, հնարավոր է, նաև բռնության»:

Դեսպանատունը կոչ է արել հետևել տեղական լրատվամիջոցներին, խուսափել ամբոխներից և ցույցերից, տեղեկացնել ընկերներին և ընտանիքին իրենց անվտանգության մասին և ուշադիր լինել շրջապատի նկատմամբ:

News.am