2022-11-05 09:14
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանական ԶՈւ-ն կրակ է բացել սահմանի արևելյան հատվածի դիրքերի ուղղությամբ
Նոյեմբերի 4-ին՝ Ժամը 19:40-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է:
Sputnik Արմենիա