ՄԵԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՀԱՆՈՒՆ ԱՐՑԱԽԻ (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)

Ֆրանսիայի հրապարակում ընթանում է միասնության հանրահավաք՝ ի աջակցություն Արցախի:

 


Հանրահավաքին մասնակցում նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Կաթողիկոսի օրհնությամբ հանրահավաքին կմասնակցի և ելույթ կունենա Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Գալստանյանը: Բազմաթիվ քաղաքական ուժեր, հասարակական գործիչներ արդեն հայտարարել են, որ այսօր մասնակցելու են հանրահավաքին:

Նշենք, որ նախորդ կիրակի բազմամարդ հանրահավաք տեղի ունեցավ Ստեփանակերտում, որտեղ Արցախի իշխանությունները և քաղաքացիները պահանջեցին ՀՀ իշխանություններից ապահովել Արցախի անվտանգությունը և չստորագրեն որևէ փաստաթուղթ, որը կներառի Արցախն Ադրբեջանի կազմում:

News.am