2022-11-07 08:57
Լրատվական գործակալություններ
Արթուր Դավթյանը պարգևատրվեց աշխարհի առաջնության ոսկե մեդալով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Անգլիայի Լիվերպուլ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում տեղի ունեցավ հենացատկի վարժության մեդալակիրների պարգևատրման արարողությունը:
Հայաստանի հավաքականի առաջատար, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն, աշխարհի գավաթակիր Արթուր Դավթյանը պարգևատրվեց ոսկե մեդալով: Լիվերպուլի մարզապալատում Արթուր Դավթյանի պատվին հնչեց Հայաստանի հիմնը և բարձրացվեց եռագույն դրոշը:
News.am