Հակոբ Սիմիդյան․ Ես Ամուլսարի շահագործման մասին տեղեկություն չունեմ, կարող են շահագործել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մենք փորձում ենք գտնել լուծումներ, ֆինսավորում կենսաբանական մաքրման կայաններ ստեղծելու համար, որոնք կօգնեն լուծել Սևանի կանաչման խնդիրը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:

 


«Այս տարի նախորդ տարվա համեմատ Սևանի մակարդակը 13 սմ ցածր է: Այս տարի ոռոգման համար նախատեսված չափանաբաժինը չենք գերազանվել, ինչը ճնշումը քչացնում է: Կանաչելու գործընթացն էլ մի քանի գործոններով է պայմանավորված, այդ թվում՝ ցածր մակարդակը: Հուսանք՝ բնությունը բարեհաճ կլինի, և տեղումները շատ կլինեն: Հարակից շինությունների ապամոնտաժում եղել են, որոնք ևս աղտոտման են նպաստում, հաջորդ տարի ծավալուն աշխատանք կանենք»,- ասաց Սիմիդյանը:

Հակոբ Սիմիդյանը չբացառեց, որ «Լիդիան Արմենիան» կարող է սկսել Ամուլսարի շահագործումը:

«Ընկերությունն ունի շահագործման թույլտվություն, կարող է շահագործել: Ես կոնկրետ տեղեկություն չունեմ, որովհետև խոսք մասնավոր ընկերության մասին է»,- ասաց նա:

News.am