«Իրավունք»․ ԻՆՉՈՒ ԷՐ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՇՏԱՊԵԼ ՔՊ-ԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆ

«Իրավունք» թերթը գրում է. «Այն, որ գլխավոր դատախազությունը դատական կարգով վիճարկում է Երևանի կենտրոնում գտնվող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի սեփականաշնորհման օրինականությունը, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում համարում են, որ դրանով ոչ թե «սև ամպեր» է կուտակվում ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի գլխին, ում պատկանում է վերոնշյալ շենքը, այլ` հենց ՔՊ-ի գլխին:

«Իրավունքի» տեղեկություններով` հենց սրանով էր պայմանավորված, որ երեկ երեկոյան Նիկոլ Փաշինյանը շտապ փակ հանդիպում է ունեցել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների հետ:

Ըստ էության, Փաշինյանը ցանկացել է շոշափել տրամադրությունները պատգամավորների շրջանում, որպեսզի հասկանա, թե ումից ինչ հարված սպասի, և ովքեր են ամենահավանական «ընդդիմադիրները» իշխանության ներսում»:

News.am