2022-11-08 18:13
Լրատվական գործակալություններ
Երևանի շենքերի շքամուտքերում փորձնական կփակցվեն բնակչության կցագրման մասին տեղեկատվական թերթիկներ
Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի շքամուտքերում փորձնական կփակցվեն բնակչության կցագրման վերաբերյալ տեղեկատվական թերթիկներ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանից:
Հաղորդագրության մեջ նշվում է. «Հաշվի առնելով մայրաքաղաքի բնակիչության պաշտպանության կազմակերպման հիմնախնդիրները, նպատակ ունենալով պարզել, թե որքանով է իրատեսական բնակչության կցագրումը, ինչպես նաև հնարավոր խնդիրները վեր հանելու և շտկելու նպատակով, Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի շքամուտքերում փորձնական կփակցվեն բնակչության կցագրման վերաբերյալ տեղեկատվական թերթիկներ, որոնց միջոցով բնակչությունը կիրազեկվի պատսպարման վայրի գտնվելու մասին:
Խնդիրներ և հարցեր առաջանալու դեպքում խնդրում ենք դիմել վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմեր և համատիրություններ»: