2022-11-09 09:05
Լրատվական գործակալություններ
TGRT Haber. Իսրայելը և Թուրքիան զենքով լիարժեք ապահովել են Ադրբեջանին
Թուրքական TGRT Haber հեռուստաընկերության լրագրող–մեկնաբան Էքրեմ Աքելն անդրադարձել է տարածաշրջանում լարված իրավիճակին։
Թուրք լրագրողն անհանգստություն է հայտնել, որ Իրան–Ադրբեջան լարվածության համատեքստում Իրանը ցանկանում է Հայաստանին հարվածային ԱԹՍ–ներ վաճառել, որը կարող է Ադրբեջանի դեմ օգտագործվել։
Էքրեմ Աքելը հիշեցրել է, որ 2020–ի 44 օրյա պատերազմի ժամանակ Թուրքիան ու Իսրայելը զենքով լիարժեք աջակցել են Ադրբեջանին, որպեսզի հաղթի Հայաստանին, իսկ Իրանը և Ռուսաստանը փորձում են Հայաստանին ուժեղացնել։
News.am