Դոնֆրիդ. ԱՄՆ-ը կաջակցի Ուկրաինային՝ անկախ ընտրությունների արդյունքներից

Վաշինգտոնը կշարունակի համակողմանի օգնություն ցուցաբերել Կիևին՝ անկախ ԱՄՆ ընտրությունների արդյունքներից, ճեպազրույցում հայտարարել է պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդը։

«Բավական բևեռացված երկրում ապրող ամերիկացու տեսանկյունից ես ապշած եմ Ուկրաինային երկկուսակցական աջակցության մակարդակից։ Կարծում եմ, որ մեր աջակցությունը կշարունակվի»,- ասել է նա։

Ըստ Դոնֆրիդի, կան որոշակի ձայներ, որոնք այլ կարծիք են հայտնում, բայց, նրա համոզմամբ, թե՛ հանրապետականների, թե՛ դեմոկրատների մեծամասնությունը հստակ դիրքորոշում ունի Ուկրաինային աջակցելու հարցում։

NorLur.am