ՔԿ․ 31-ամյա կինը և իր անչափահաս երեխաները սպանվել են

Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն բնակավայրի տներից մեկում մահացած հայտնաբերված 31-ամյա կնոջ և նրա երկու անչափահաս երեխաների մարմինների վրա հայտնաբերվել են սուր կտրող-ծակող գործիքի հարվածի հետքեր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։

«Տեղի ունեցածը սպանություն է։ Նախաձեռնվել է քրեական վարույթ ՔՕ 155-րդ հոդվածի 1-ին մասով(սպանություն) և նույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ (անչափահասի սպանություն) կետերով»,- նշեց Թադևոսյանը։

Հիշեցնենք, որ Պեմզաշենի տներից մեկում հայտնաբերվել է 31–ամյա կնոջ և երկու անչափահաս երեխայի դի։