2022-11-09 19:38
Լրատվական գործակալություններ
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Եռաբլուր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Հայաստան» խմբակցությունն այսօր՝ նոյեմբերի 9-ին, այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Պատգամավորները ծաղիկներ են խոնարհել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների շիրիմներին։
«Չգիտեմ՝ մարդ ինչքան անադեկվատ պետք է լինի՝ կատարվածից հետո կառչած մնա իշխանությունից։ Նորմալ մարդը կդիմանա՞ այս ամենին։ Այս ամենի հեղինակը պետք է դուրս գա, որ մենք սկսենք ստեղծել այն հայրենիքը հանուն որ այս տղաները զոհաբերեցին իրենց կյանքը։ Ոչինչ չի կարող սփոփել մեր վիշտը, բայց գոնե այս ծանրագույն հետևանքները վերացնենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։
News.am