2022-11-10 10:58
Լրատվական գործակալություններ
Ինդոնեզիայի իշխանություններ․ Պուտինը չի մասնակցի G20-ի՝ Բալիում կայանալիք գագաթաժողովին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցի «Մեծ քսանյակի» (G20) երկրների ղեկավարների հանդիպմանը, որը տեղի կունենա Բալի կղզում հաջորդ շաբաթ, հինգշաբթի «Ռոյթըր» գործակալությանը տեղեկացրել է Ինդոնեզիայի կառավարության ներկայացուցիչը։
Պուտինին կներկայացնի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, այն դեպքում, երբ Ռուսաստանի նախագահն ինքը կարող է գագաթաժողովի շրջանակում վիրտուալ միանալ հանդիպումներից մեկին, տեղեկացրել է ծովային գործերի և ներդրումների համակարգող նախարարի մամուլի քարտուղար Ջոդի Մահարդին։
News.am