Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ. ԵՐԲ ՆԻԿՈԼԸ ՍԿՍՈՒՄ Է «ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ» ՃԱՌԵՐ ԱՍԵԼ՝ ՊԱՏԵՐԱԶՄՆ ՈՒ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ ՇԱՏ ՄՈՏ ԵՆ

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության նիստում հնչեցրած հայտարարություններին, գրում է.

«Երբ Նիկոլը սկսում է «հայրենասիրական» ճառեր ասել՝ պատերազմն ու կորուստները շատ մոտ են։

Հիշեք 2020-ի սեպտեմբեր 25-26 -ին նրա ելույթները։

Դրան հաջորդեցին պատերազմը,նոյեմբերի 9-ի խայտառակությունն ու «խաղաղության օրակարգ»-ը։

Արտասահմանյան սցենարիստներն երևի հանձնարարել են «ազգային-ազատագրական» ճառեր անել,նոր պայմանավորված բախում սարքել ու վերջնականապես հասնել թուրք-ադրբեջանական օրակարգի իրականացմանը։

Չեմ բացառում «խաղաղասեր» Նիկոլը նոր Սարդարապատի ու հանուն Հայաստանի զոհվելու պատրաստակամության մասին հայտարարի։

Բայց արդյունքում կարող են զոհվել ուրիշները, իսկ կապիտուլյացիա-2 կստորագրի Նիկոլը»։

Panorama.am