Իրանում Ադրբեջանի դեսպանին ԱԳՆ-ն են կանչել՝ հակաիրանական քարոզչության հետ կապված

Իրանում Ադրբեջանի դեսպանին ԱԳՆ-ն են կանչել՝ ադրբեջանցի պաշտոնյաների և լրատվամիջոցների կողմից հակաիրանական քարոզչության հետ կապված։

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը վճռական բողոք է արտահայտել և Թեհրանի դժգոհությունն է հայտնել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների ոչ բարեկամական հայտարարությունների ու ադրբեջանական լրատվամիջոցներում Իրանի դեմ զրպարտչական արշավի առնչությամբ։ Նշվել է, որ Թեհրանը նման գործողությունները կանխելու օպերատիվ միջոցներ է ակնկալում, ասվում է Իրանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։

Ադրբեջանի դեսպանը, ափսոսանք հայտնելով ստեղծված իրավիճակի համար, հավաստիացրել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության բողոքն անմիջապես կփոխանցի Բաքվի իշխանություններին։

News.am