Սերգեյ Լավրովն ու Արարատ Միրզոյանը զրուցել են հեռախոսով

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտգործնախարարությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել նոյեմբերի 23-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքների շուրջ, ինչպես նաև քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցեր։

Հիշեցնենք` Միրզոյանը երեկ` նոյեմբերի 10-ին, աշխատանքային այցով մեկնել է Փարիզ։ Նախատեսված է Միրզոյանի հանդիպումը Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի և ֆրանսիացի այլ գործընկերների հետ։ ՀՀ ԱԳ նախարարը մասնակցելու է նաև Փարիզի խաղաղության հինգերորդ համաժողովին:

Sputnik Արմենիա