Ռուսաստանն արգելել է Բայդենի ընտանիքի և Սպիտակ տան մամուլի քարտուղարի մուտքը իր տարածք

Ռուսաստանն արգելել է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի ընտանիքի և Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերի մուտքը իր տարածք, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ը։

Դեպարտամենտի կայքում հրապարակված ցուցակում ընդգրկված են նախագահի քույրն ու եղբայրները Վալերի, Ջեյմս և Ֆրենսիս Բայդենները, ինչպես նաև առողջապահության նախարար Խավիեր Բեկերան, գյուղատնտեսության նախարար Թոմաս Վիլսակը, Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը և ԱՄՆ ներքին գործերի նախարար Դեբրա Հոլանը:

News.am