2022-11-12 09:02
Լրատվական գործակալություններ
ԵՄ երկրները բավականաչափ գազ են կուտակել
Եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլոնին հայտարարել է, որ ԵՄ երկրները բավականաչափ գազ են կուտակել՝ առաջիկա ձմռանը դիմանալու համար։
«Գազի պահեստները լցնելու ներկայիս ջանքերը բավարար են թվում, որպեսզի մեր տնտեսությունները հաղթահարեն այս ձմեռը»,-ասել է նա։
Եվրահանձնակատարն ընդգծել է, որ պահանջարկի նվազեցման քաղաքականության շարունակությունը և մատակարարումների դիվերսիֆիկացումը Եվրամիությանը պետք է հնարավորություն տան մինչև 2024 թվականի վերջ խուսափել գազի լուրջ պակասից:
Ավելի վաղ Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով EnergyScan էներգետիկ շուկայի վերլուծության հարթակի տվյալները, հայտնել էր, որ Եվրոպան հոկտեմբերին գազի սպառումը տարեկան կտրվածքով կրճատել է 22 տոկոսով:
News.am